ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

12 հուն 2021 15:52

Տեսանյութ.«Շուշիում Էրդողանի ու Բաքվի բռնապետի հանդիպումը թիրախավորում է ոչ միայն հայկական կողմին, այլև այլ խաղացողների»

«Պատիվ ունեմ»  դաշինքի անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ակնհայտ է՝ Ադրբեջանում Թուրքիայի դերակատարությունը զգալիորեն աճել է, հետևաբար՝ այժմ վստահ կարող է ասել, որ գործ ունենք Հարավային Կովկասում թուրքական արբանյակի կամ թուրքական ազդեցության գործակալ տերության հետ։

«Ըստ էության Ադրբեջանում շատ խնդիրներ լուծվում են ոչ միայն, կամ ոչ թե Ալիևի կամքի համաձայն, այլև՝ էրդողական միջամտության արդյունքում։ Եվ այս համատեքստում հունիսի 15-ին Էրդողանի նախատեսվող  այցը Բաքու, այնուհետև սադրիչ բնույթ կրող այցելություն Շուշի, որոշակիորեն ազդում են նաև մեր տարածաշրջանում այլ խաղացողների շահերի վրա։ Ակնհայտ է, որ Շուշի այցելությունն ունի բացառապես սադրանքի բնույթ՝ ուղղված Հայաստանին, Արցախին, Իրանին և Ռուսաստանին, որովհետև Արցախից բռնազավթված Շուշի քաղաքում Էրդողանի ու Բաքվի բռնապետի հանդիպումը թիրախավորում է ոչ միայն հայկական կողմին, այլև այլ խաղացողների»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Իրանագետը նաև շեշտեց, որ այս պահին խոսվում է  նաև ինչ-որ համաձայնագրի կնքման մասին, որի բովանդակությունն առայժմ հայտնի չէ։ Սակայն ադրբեջանական սոցցանցային տիրույթում քննարկում են, որ այդ պայմանագրում կարող է լինել ռազմական բաղադրիչի մասին հատված, ինչը չի կարող չանհանգստացել Հայաստանին, այդ թվում՝ դաշնակից Ռուսաստանին և բարեկամ Իրանին։

«Այս ամենի համատեքստում Հայաստանը ցավալիորեն փաստացի իրավիճակում  չունի արտգործնախարարություն։ Հրաժարական է տվել ոչ միայն արտգործնախարարը նաև փոխարտգործնախարարները, և ՀՀ արտգործնախարարությունը՝ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ գլխատված է, և այդ գլխատումը տեղի է ունեցել Հայաստանում դեռևս իշխանություն համարվող  վարչախմբի ջանքերով։ Նրա գործողությունների հետևանքով Հայաստանում անխտիր խարխլվել են բոլոր ինստիտուտները, այն ինստիտուտները, կառուցակարգերը, որոնք ապահովում են նաև ՀՀ անվտանգության տարբեր բաղադրիչներ»,- հավելեց Վ. Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ «Պատիվ ունեմ» դաշինքը արտաքին քաղաքական օրակարգում աշխատելու է չափազանց կարևոր սկզբունքի վրա՝ բոլոր տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի շահերի համադրման տիրույթում, այլ ոչ թե այդ շահերի մեջ եղած հակասությունների վրա խաղալով արկածախնդիր քաղաքականությամբ։ Ուստի համադրելու են բոլոր բարեկամների և դաշնակիցների շահերը, որպեսզի Հայաստանը դառնա համագործակցության հարթակ, այլ ոչ թե հակասությունների լուծման բեմահարթակ։
[media=https://www.youtube.com/watch?time_continue=2&v=RtQ6oocmwC8&feature=emb_logo

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր