Վարունգի անհավանական օգտակար նշանակությունը սննդակարգում          Կենդանակերպի նշանների թալիսման քարերը, որոնք հաջողություն են բերում, պաշտպանում՝ բացասական ազդեցություններից       Ինչպե՞ս խենթացնել տղամարդուն` իմանալով նրա հորոսկոպի նշանը    

12 հուն 2021 20:12

15 հայ գերի վերադառնում է Հայաստան, հայտնի է նրանց անունները

Ադրբեջանա–վրացական սահմանով ադրբեջանցիները ևս 15 հայ գերի են վերադարձրել։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը` հայտնելով, որ գործընթացը տեղի է ունենում Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզը տրամադրելու պայմանով։

Հայ գերիների վերադարձի գործընթացը տեղի է ունեցել վրաց պաշտոնյաների մասնակցությամբ:

«Պայմանավորվածության համաձայն` 2021 թվականի հունիսի 12-ին Աղդամի շրջանի քարտեզ տրամադրելու դիմաց 15 ձերբակալված հայեր հանձնվել են Հայաստանին՝ Վրաստանի ներկայացուցիչների ներկայությամբ»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Ակնան (Աղդամ) անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ 44-օրյա պատերազմի արդյունքում։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ադրբեջանից Հայաստան վերադարձած հայ ռազմագերիների ամբողական ցանկը։

Ստեփանյան Արթուր Լեւոնի, Արմավիր

Էլիբեկյան Գեղամ Արշակի, Արտաշատ

Սեդրակյան Ալեքսան Արմենի, Արմավիր

Գասպարյան Էրիկ Արշակի, Երեւան

Բաբայան Սաշա Մարտինի, Մասիս

Անդրեասյան Արտակ Գառնիկի, Էջմիածին

Խաչատրյան Էրիկ Սարիբեկի, Մասիս

Սերունյան Նարեկ Անդրանիկի, Քաղսի

Պետրոսյան Սասուն Շահնազարի, Ստեփանակերտ

Սարգսյան Վրույր Վալենտինի, Քանաքեռավան

Բուդոյան Արմեն Գագիկի, Վարդենիս

Օհանյան Բորիս Սամվելի, Ալավերդի

Աբգարյան Արթուր Նորիկի, Արմավիր

Ոսկանյան Դավիթ Հայկի, Արմավիր

Հունանյան Արգամ Հունանի, Արմավիր

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր