Իշխանությունը վախենում է, որ Երևանում կարող է պարտվել ընդդիմությանը.«Ժողովուրդ»

Վերջիններս անգամ որոշել են սկզբում շրջել այն վարչական շրջաններում, որտեղ ժողովուրդը նորմալ է տրամադրված իրենց հանդեպ, ինչի համար նախօրեին եղան Շենգավիթ վարչական շրջանում, իսկ երեկ՝ արդեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Իշխանությունը փորձում է այս վարչական շրջանների շրջայցերով ցույց տալ, որ իրենք Երևանում ևս խնդիր չունեն, որից հետո արդեն կգնան այն վայրերը, որտեղ շատ վատ են տրամադրված իշխանությունների հանդեպ:
Լավատեղյակ աղբյուրներից թերթը տեղեկացել է, որ նշված վարչական շրջանների ղեկավարները հատուկ հանձնարարություն ունեն անել ամեն բան նախ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմավորելու հարցում, այնուհետև ամեն ինչ անել ձայներ ապահովելու համար: