Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

16 հուն 2021 12:50

Ալիևը «Ղարաբաղի շքանշանով» պարգևատրել է «Բայրաքթար» ԱԹՍ-ներն արտադրող թուրքական ընկերության տնօրենին

Երեկ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիսավոր կերպով «Ղարաբաղի շքանշան» է հանձնել Էրդողանի հետ Շուշի այցելած Հալուք Բայրաքթարին, ում տնօրինությամբ գործող «Բայքար» ընկերության արտադրած ԱԹՍ-ները էական դեր են կատարել Արցախի պատերազմում Ադրբեջանի հաղթանակի հարցում։

Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Սաբահ» իշխանամետ պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հալուք Բայրաքթարը պարգևատրման մասին հայտնել է սոցիալական մեդիայի իր էջում։ Նա մասնավորապես գրել է․ «Հարգարժան Իլհամ Ալիևի կողմից արժանացա «Ղարաբաղի շքանշանին», որը պատիվ ունեցա ստանալու Ադրբեջանի ազգային փրկության օրը, հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ»։

Հիշեցնենք, որ Արցախի վերջին պատերազմի ժամանակ Թուրքիան անթաքույց կերպով և հնարավոր բոլոր միջոցներով օժանդակել է Ադրբեջանին։


Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր