Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

16 հուն 2021 13:30

Փաշինյանի հրահանգով և Արայիկ Հարությունյանի լուռ համաձայնությամբ, կազմալուծվում է Արցախի ՊԲ-ն. Արցախից դուրս է հանվում ՊԲ ծանր զինտեխնիկան

Politik.am-ը գրում է․

Պատերազմի ավարտից  հետո պաշտոնական Բաքուն շարունակաբար պնդում է, որ Արցախի Հանրապետությունը չպետք է ունենա սեփական Զինված ուժեր։ «Թող չմոռանան 44-օրյա պատերազմի մասին։ Կամ նրանք պատրաստվում են բանակ կառուցել և հողեր վերադարձնել։ Թող փորձեն», - հունվարին Շուշիում հայտարարում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` սպառնալով «ադրբեջանական երկաթյա բռունցքով»։

Այս հայտարարությունից հետո իշխանական մեդիան տեղեկատվական արշավ սկսեց և բթացրեց հանրության մոտ խնդրի նկատմամբ հետաքրքրությունը: Հիմա արդեն շատ քչերին է հետաքրքրում Արցախի անվտանգությունը: Հայաստանում վստահ են, որ քանի դեռ ռուս խաղաղապահներն այնտեղ են, ապա Արցախի հայերը կարող են հանգիստ ապրել: Որևէ մեկը չի փորձում պատասխանել այն հարցին, թե ի՞նչ է լինելու,երբ ռուս խաղաղապահները Ադրբեջանի պահանջով հեռանան:

Ու մինչ Հայաստանի հանրությունը տարված է ներքաղաքական գզվրտոցներով՝ իշխանությունները Ալիևին տված խոստումը կյանքի են կոչում: Այս օրերին, ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, Նիկոլ Փաշինյանի հրահանգով և Արայիկ Հարությունյանի լուռ համաձայնության ներքո վերանորոգման անվան տակ Արցախից դուրս է հանվում ՊԲ ծանր զինտեխնիկան: Այս տեղեկատվությունը Politik.am-ի հետ զրույցում հաստատել է նաև Արցախ24.ինֆո լրատվական կայքի խմբագիր Մարատ Եգանյանը:

Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը վերջնագիր է ներկայացրել և ամեն բան արել  է, որպեսզի մինչև Թուրքիայի նախագահ Էրդողանի Շուշի կատարած այցը ծանր զինտեխնիկան հանվի Արցախից: Փաշինյանը շտապել է կյանքի կոչել Ալիևի հրահանգը:

Այս գործընթացն, ըստ էության, Արցախի բանակի կազմալուծման առաջին քայլերից է: Նիկոլ Փաշինյանն իր այս քայլով ցույց  է տալիս, որ Արցախը ճանաչում է, որպես Ադրբեջանի մաս և տեղի հայ բնակչությանը զինաթափում է, որպեսզի չկարողանան դիմադրել, երբ Արցախի ամբողջ իշխանությունը պաշտոնապես հանձնվի Ադրբջանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր