Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

17 հուն 2021 11:08

««Տղամարդլամիշ» լինող Նիկոլ Փաշինյանը վախեցավ ՀԱԿ-ի հետ ուղիղ բանավեճից». Լևոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին բանավեճի հանրային հեռուստատեսության եթերում հունիսի 17-ին կայանալիք բանավեճում։ Ես պատասխանել էի, որ Հայաստանի համար մի նոր նվաստացում կլինի մեր երկրի հաղթանակի խորհրդանիշ Տեր-Պետրոսյանի և Հայաստանի պարտության և նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճի պատկերը։
 
Ես ասել էի նաև, որ քանի որ ես Հայաստանի հաղթանակի խորհրդանիշ չեմ և եթե նա շատ է ուզում բանավիճել Հայ ազգային կոնգրեսի հետ, պատրաստ եմ ներկայացնել Կոնգրեսին գալիք բանավեճում։

Այսօր պատասխան ստացանք Հանրային հեռուստատեսությունից, որը մերժել է մեր մասնակցությունը հունիսի 17-ի բանավեճում։ Բացատրությունն այն է իբր, որ այդ բանավեճին կարող են մասնակցել միայն ցուցակների առաջին դեմքերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր