Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»          Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար       Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»    

17 հուն 2021 12:15

Երկու կռուտիտներն էլ որակում եմ որպես աղմուկով փաստը ծածկադմփոց անելու փնթի փորձ.․ փաստը մնում է անփոփոխ՝ ապրիլի 6-ով ստորագրված փաստաթղթում անհայտ կորածների թիվը նշված է 1064

Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Ինչպես եւ ակնկալվում էր, Սերժ Սարգսյանի կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի՝ կառավարությանն ուղղված հաշվետվության հրապարակմանը հաջորդեցին հապճեպ կազմված ու դաշտ նետված փնթի կռուտիտները։ Մասնավորապես, նախ Քննչական Կոմիտեն հրապարակեց մի բառակույտ, որի հիմնական մասը որեւէ առնչություն չուներ հարցի հետ, իսկ առնչություն ունեցող վերջին պարբերությունը ի վերջո պարզ չէ, փորձում է հերքել, թե հաստատել նախագահ Սարգսյանի պնդումը։ Ապա հայտնվեց հիմնադրամի փաստաթուղթը ստորագրած անձը, որը մեզ լուսավորեց, թե անհայտ կորածների թիվը կարող է փոփոխվել, քանի որ մարմիններ են գտնվում եւ նույնականացվում, գտնվում են ողջերը, եւ որեւէ հակասություն կարծես թե չկա։




Իսկ հիմա ըստ էության։ Երկու կռուտիտներն էլ որակում եմ որպես աղմուկով փաստը ծածկադմփոց անելու փնթի փորձ։ Իսկ փաստը մնում է անփոփոխ՝ ապրիլի 6-ով ստորագրված փաստաթղթում անհայտ կորածների թիվը նշված է 1064։ Ապրիլի 14-ին ԱԺ ամբիոնից կապիտուլյանտը հնչեցնում է 321 թիվը։


Այսինքն, տարրական տրամաբանությունն ու հանրահաշիվը մեզ թելադրում է, որ ապրիլի 6-ից ապրիլի 14 (մոտ մեկ շաբաթ) ընկած ժամանակահատվածում դադարել են անհայտ կորած համարվել եւ գտնվել/նույնականացվել են 1064-321=743(!) զինծառայող։ Լո՞ւրջ եք ասում, ու նաեւ պաշտոնական լրահոսից կներկայացնեք դա հավաստող տվյալնե՞րը։


Չէ՞ որ պնդում եք, որ գաղտնի բան չկա, ամեն ինչ թափանցիկ է (գաղտնի պահելով զոհվածների, վիրավորների, գերիների եւ բազմաթիվ այլ տվյալները)։ Բա մի շաբաթում հայտնի է դարձել 743 մարդու ճակատագիրը, բա ո՞նց եղավ չիմացանք։ Թե՞ հատկացումներ եք արել «անհայտ կորածներ» տողով, որոնք այդպիսիք չեն եղել։




Իսկ գուցե դուք մի բան եք հասկանում «անհայտ կորած» ասելով, իսկ կապիտուլյանտը՝ այլ, ու դա հերթական մեթոդական աճպարարությամբ հանրությանը մոլորեցնելու փո՞րձ է։
Ես հասկանում եմ, որ դուք ունեք կայուն ընկալում, որ երկրում չկա մտածող մարդ ու ինչ կուզեք կխաբեք՝ տարաբնույթ մեթոդաբանական ֆոկուսներով։ Բայց ասել եմ 2018-ի մայիսի 1-ից ձեր ստահակ վիժվածքին ու շարունակում եմ պնդել հիմա՝ քաք եք կերել։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր