Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

17 հուն 2021 12:33

Աղդամում կրկին ադրբեջանցի է պայթել ականի վրա

Ադրբեջանցիների՝ Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հերթական դեպքն է գրանցվել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտնի է դարձել, որ 10 օր առաջ Աղդամում կորած տղամարդը պայթել է ականի վրա։ Անհետ կորած Ջասարաթ Խաթամանովը ականի վրա պայթելու հետևանքով մահացել է Սեիդլի գյուղում։ Նշվում է, որ Խաթամանովն աշխատել է
 
Գուզանլիում գերեզմանաքարերի արտադրամասում՝ որպես վարորդ։ Հերթական անգամ աշխատանքի գնալուց հետո նրա հետ կապը կորել է։ Ոստիկանությունում ահազանգ է հնչել այդ կապակցությամբ, նրան սկսել են փնտրել Արցախի գրավյալ տարածքներում։ Նշենք, որ ականի վրա պայթելու հետևանքով մինչ օրս 140-ից ավելի ադրբեջանցի է տուժել։
 
Մասնավորապես, Գլխավոր Դատախազության տվյալներով՝ 2020թ. նոյեմբերի 10-ից մինչև օրս ականի վրա պայթելու հետևանքով մահացել է 27 ադրբեջանցի՝ 7 զինծառայող ու 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115-ը՝ 86 զինծառայող ու 29 քաղաքացիական անձ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր