Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

18 հուն 2021 10:30

Այս ժողովրդից ի՞նչ եք ուզում, կարծում եք սա ձեզ համար ևս մեկ փորձադա՞շտ պետք է լինի.թույլ չտվեցին մասնակցել երեկվա բանավեճին

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանին թույլ չեն տվել մասնակցել Հանրային հեռուստաընկերության եթերում հունիսի 17-ին կազմակերպված նախընտրական բանավեճին:


Գիշերը Մարզահամերգային համալիրի  մոտից ուղիղ եթերում նա ասել է, որ իրենք հայտարարել էին՝ արդար չեն հեռուստաբանավեճի կազմակերպման սկզբունքները:


«Մեզ հրավիրել էին նորաբաց կուսակցությունների հետ, որոնց մեծ մասի հետ մեծ հաշվով բանավեճ չունեինք:  Բանավեճ ունեինք  այն ուժերի հետ, որոնք ինչ որ բան արել էին, իշխանություն էին ունեցել և չէին սպասարկել Հայաստանի շահերը: 


Այն բանից հետո, երբ հեռուստաբանավեճը վարողներից Պետրոս Ղազարյանն ասաց, որ բացակայողները թող մասնակցեն, խոսեցի  Հ1-ի տնօրենի հետ, ասաց՝ այսօրվա բացակայողների մասին է խոսքը:


Այնուամենայնիվ, տեղերն ազատ էին, եկա որպեսզի մասնակցեի բանավեճին»,- նշել է Սանասարյանը:


Նրա խոսքով, հարցեր ուներ նախ և առաջ Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ ձախողեց հեղափոխական իրենց օրակարգը, ինչո՞ւ չիրականացրեց դատական լուրջ բարեփոխումներ, վեթթինգ, ինչո՞ւ թույլ չտվեց, որպեսզի ժամանակին կոնկրետ ուսումնասիրություն իրականացնի բանակում,  միգուցե դրանից հետո շատ բաներ պարզ կլիներ, պատերազմից առաջ կհասկանային՝ ինչ չունեն, ինչ է անհրաժեշտ բանակին:


«Պարոն Փաշինյանին, այս ժողովրդից ի՞նչ եք ուզում, կարծում եք սա ձեզ համար ևս մեկ փորձադա՞շտ պետք է լինի:


Պարոն  Փաշինյան, երկրի այս թուլության թիվ մեկ պատասխանատուն դուք եք, դուք եք, որ ձախողեցիք ժողովրդին տված հեղափոխական օրակարգի խոստումները»,- ասել է Դավիթ Սանասարյանը:


Նա նշել է, որ իրենց կուսակցության ցուցակում նվիրյալ մարդիկ են, տարիներ շարունակ ծառայել են ժողովրդին՝ փողոցներում, մարտական հենակետերում:


«Մենք չենք շեղվելու ձեզ տված խոստումներից:


Վերցերք մեր քվեաթերթիկն ու ևս մեկ անգամ արեք հեղափոխոխություն»,- ուղիղ եթերում ասել է Դավիթ Սանասարյանը, ով Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նշանակվել էր պետական վերահսկողական ծառայության պետ։ 2019 թվականի ապրիլի 16-ին Դավիթ Սանասարյանը ներգրավվել է քրեական գործի մեջ որպես կասկածյալ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր