Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

18 հուն 2021 14:16

Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմակայանների հնարավոր ստեղծման մասին տեղեկատվությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմակայանների հնարավոր ստեղծման մասին տեղեկատվությունը՝ դա անվանելով ասեկոսե, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք քննարկել այդ հարցը, եւ ասեկոսեները մենք չենք մեկնաբանում»,- ասել է նախարարը Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չէր բացառել, որ Ադրբեջանում ստորագրված Շուշիի հռչակագրի շրջանակում կարող է խոսք լինել ադրբեջանական տարածքում Թուրքիայի ԶՈւ ռազմաբազայի ստեղծման մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր