Տեսանյութ.Աննախադեպ ծավալով ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել․ որտեղ այդ պրոցեսը գնա՝ անխուսափելիորեն հետևելու են ձերբակալություններ, քրեական գործեր

Փաշինյանը նշեց, որ յուրաքանչյուրն ունի բարձրագույն իշխանության կարգավիճակ, անդրադարձավ ընտրախախտումների դեպքերին․
«Ուզում եմ բոլորիդ կոչ անել՝ գնալ ընտրատեղամասեր, կատարեք ձեր քայլը, կատաեք ձեր որոշումը և ձևավորեք կառավարություն։ Արդեն իսկ տեսնում են,ք որ ընտրույթունների վրա ազդելու որոշակի փորձեր կան, բայց նաև տեսնում ենք, որ դա չի ստացվելու որովհետև մեր իրավապահ համակարգը շատ արդյունավետ հակազդում է ընտրակաշառք բաժանելու, ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցություն գործելու բոլոր դեպքերի վրա և համոզված եղեք, որ այդ պրակտիկան շարունակվելու է»։
Փաշինյանը հիշեցրեց՝ ինչպես է տեղի ունենալու բուն քվեարկությունը։ Նշեց, որ նախընտրական այս շրջանում աննախադեպ ծավալի ընտրակաշառքի դեպքեր են բացահայտվել, գործընթացը շարունակվում է ու կասկած չունի՝ որտեղ այդ պրոցեսը գնա՝ անխուսափելիորեն հետևելու են ձերբակալություններ, քրեական գործեր։
«Մեր դատաիրավաան համակարգին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ կոնկրետ քայլեր են արվում ընտրողների կամքի վրա որևէ ազդեցությունը բացառելու ուղղությամբ»։