Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

21 հուն 2021 11:44

Բարիկադների հակառակ կողմերում.Այս 2 ուժերի անհաշտ դիմակայությունն ամենասկանդալայինինն էր Հայաստանի անկախության ամբողջ պատմության մեջ. Коммерсантъ

Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է ՀՀ-ում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ երկու առաջատար քաղաքական ուժերի` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի անհաշտ դիմակայությունն այս ընտրությունները դարձրեցին ամենասկանդալայինը Հայաստանի անկախության ամբողջ պատմության մեջ: Այն իրավիճակում, երբ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ ընդունել պարտությունը, Հայաստանը կշարունակի պայքարել իշխանության համար՝ անկանխատեսելի արդյունքով:

Աղբյուրը նկատում է, որ ազգային համերաշխությանն անպատրաստությունն ընտրությունները վերածել է այն հարցի պատասխանի փնտրտուքի, թե ով է մեղավոր երկրի բազմաթիվ դժբախտություններում` գործո՞ղ, թե՞ նախկին իշխանությունները: Եթե ընդդիմությունն ամեն ինչի համար մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, ապա 2018-ի «թավշյա հեղափոխության» նախկին առաջնորդը զգալի տարածքների կորստի, բանակի փլուզման, կոռուպցիայի և այլ անախորժությունների մեղքը բարդում է «նախկինների», և առաջին հերթին` Ռոբերտ Քոչարյանի վրա:

Պարբերականը նկատում է, որ ընտրությունները դրա մասնակիցների համար վերածվել էին մարտի առանց կանոնների` սպառնալիքներ, փոխադարձ մեղադրանքներ և կոմպրոմատների պատերազմ, որի բարձրագույն կետը դարձավ կիրակի առավոտը, երբ Երևանի փողոցներում հայտնվեցին Քոչարյանի պատկերով թռուցիկները` արյան հետքերով և «հայերին սպանող» գրությամբ:

Коммерсантъ-ը գրում է, որ, ընդհանուր առմամբ, քվեարկության օրը ցույց տվեց, որ 21 կուսակցությունների և չորս դաշինքների ներկայացուցիչներին երկրի նախագահ Արմեն Սարգսյանի` ընտրություններին «իրենց գործողություններում զուսպ և խոհեմ լինելու, բարոյականության սահմանները քաղաքական նպատակներով չհատելու» կոչն անտեսվել է:

Քոչարյանի գլխավորած դաշինքից հայտարարել են, որ «Հայաստանի պատմության ընթացքում ընտրություններում այսքան խախտումներ չեն եղել»: Կառավարության ղեկավարի հակառակորդները նրան մեղադրել են «լռության օրվա» օրենքը խախտելու համար, երբ շաբաթ նա իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում դիմեց իր կողմնակիցներին՝ նրանց կոչ անելով գնալ ընտրությունների:

Բացի այդ, «Հայաստան» դաշինքը պնդել է, որ ընդդիմության ակտիվիստների ձերբակալությունները շարունակվել են մինչ քվեարկության օրը, տեղեկատվություն է տարածվել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի թիմը իբր գումար է բաժանում ընտրողներին: 

Ընտրողներին կաշառելու թեման, որը, իբր, տեղի է ունեցել ռուսական «Գազպրոմ»-ի տեղական դուստր ձեռնարկության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից, որը պատկանում է ՌԴ քաղաքացի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին, եղել է ամենասկանդալայիններից մեկը:
Հունիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը ուղղակի սպառնալիքներ էր հնչեցրել այս ընկերություններին՝  պնդելով, որ իրենց աշխատակիցները գումարներ են բաժանում ընտրողներին, որպեսզի նրանք քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին:

Շաբաթ ԿԸՀ-ն վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ ընդդիմության բողոքների կապակցությամբ նախազգուշացում է արել կառավարության ղեկավարին, ինչին ի պատասխան ընտրությունների օրը իշխող կուսակցությունը հայտարարել է ԿԸՀ որոշումը բողոքարկելու մտադրության մասին` այն որակելով «անհիմն»:

Նշենք, որ ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2008 տեղամասերի քվեարկության արդյունքները։ «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունը ստացել է 687․251 ձայն կամ ձայների 53,92 %-ը, «Հայաստան» դաշինքը՝ 268․165 ձայն կամ ընտրողների ձայների 21,04 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66․633 ձայն կամ քվեների 5.23 %-ը, ԲՀԿ-ն՝ 50․416 ձայն կամ ձայների 3,96 %-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր