Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

21 հուն 2021 12:57

Հայաստանում ընտրություններն անցկացվել են բաց, արդար և օբյեկտիվ. ԱՊՀ դիտորդական առաքելություն

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ և ՀԱՊԿ դիտորդները խախտումներ չեն հայտնաբերել, Երևանում ամփոփելով դիտորդական առաքելության արդյունքները՝ հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը։


«Ընդհանուր կարծիքն այն է, որ ընտրությունները սկսվել են առանց աղմուկի և նյարդայնության: Պատրաստվել է կոլեգիալ վերջնական փաստաթուղթ: Գործընթացն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, դիտորդները չեն արձանագրել որևէ խախտում, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա: Գործընթացը տեղի է ունեցել բարձր կազմակերպչական մակարդակով», – հայտարարեց Նեմատովը։


Առաքելության ղեկավարն ասաց, որ Հայաստանում են մայիսի 31-ից, այցելել են մոտ 700 ընտրատեղամաս։


«Մենք դիտորդական առաքելությունն անցկացրել ենք ազատ, անկողմնակալ, առանց միջամտելու Հայաստանի ներքին գործերին և Հայաստանի օրենքների հիման վրա», – նշեց Նեմատովը։


Նրա խոսքով՝ ընտրական հանձնաժողովները ստեղծել են բոլոր պայմանները ազատ կամարտահայտման իրավունքներն իրականացնելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր