Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար       Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 հուն 2021 15:56

Ռոհանին հայտարարել է դրական փոփոխությունների մասին Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում

Ադրբեջանի և Իրանի ղեկավարությունները կարևոր որոշումներ են կայացրել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում. այսօր Ազատ տնտեսական գոտու նախագծերի բացման արարողության ժամանակ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:


«Համոզված եմ, որ պատժամիջոցների անմիջական վերացումից հետո Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները հետագա զարգացում կունենան: Մենք կարևոր որոշումներ ենք կայացրել Ադրբեջանի ղեկավարության հետ, և այս բոլոր որոշումները կյանքի կկոչվեն»,- Իրանի նախագահի խոսքերն է մեջբերում IRNA-ն:


Ռոհանիի խոսքով՝ դրական փոփոխություններ կդիտվեն երկու երկրների սահմանամերձ շրջաններում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր