Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

21 հուն 2021 16:56

Մինչ կդիմեին ԿԸՀ, ընտրակաշառք տալու մեջ կասկածվող պատգամավորի թեկնածուն լքել է ՀՀ տարածքը

ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում ստացված օեպրատիվ տվյալների իրացմամբ պարզվել էր, որ մի խումբ բնակիչներ, գալով նախնական համաձայնության, հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի, վերջինիս ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար, նույն վարչական շրջանի մի շարք ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 14-ին առաջարկել, խոստացել կամ տրամադրել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է գլխավոր դատախազությունից:

Դեպքի առթիվ հունիսի 19-ին ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 154.9-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որինախաքննությունը քննչական ենթակայության կարգով փոխանցվել էր  ՀՀ ՀՔԾ-ին:

Շարունակված նախաքննության արդյունքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էին երկու անձինք:

Նկատի ունենալով, որ նրանցից մեկն ընդգրկված է դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից օրենքով սահմանված կարգով նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացվել ՀՀ ԿԸՀ:

Հունիսի 21-ին կայացած նիստում ՀՀ ԿԸՀ-ն բավարարել էր դատախազի վերոնշյալ միջնորդությունները:

Ավելի վաղ պաշտպանության կողմի ներկայացրած բողոքի հիման վրա Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել վերջինիս ձերբակալումը: Արդյունքում տվյալ անձը լքել է ՀՀ տարածքը:

Բացի այդ վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնոդրութուն էր ներկայացվել գործով ձերբակալված մյուս անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը ևս մերժվել էր:

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի այս երկու որոշումների դեմ դատախազությունը ներկայացնելու է վերաքննիչ բողոք:

Պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ ԿԸՀ որոշումները դատավարական ղեկավարում իրականացնող դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու և անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ։  

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր