Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

22 հուն 2021 13:01

Տեսանյութ.Դուք իրո՞ք նկատել եք հաշտության ձեռք,ես՝ չեմ նկատել, սա ոճ է՝ դրսի աշխարհին ցույց տալու համար

Դուք իրո՞ք նկատել եք հաշտության ձեռք։ Ես՝ չեմ նկատել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին «հաշտության ձեռք» մեկնելու և Նիկոլ Փաշինյանի հետ հաշտության գնալու վերաբերյալ լրագրողի հարցին։ 


Երկրորդ նախագահի խոսքով՝ այս իշխանությունն այնքան է ստել, որ նրան հավատալն ուղղակի հնարավոր չէ, 44 օր ստած իշխանությունը հիմա ինչ-որ նոր բաներ է ասում և անմիջապես իրենից հետո մեկ ուրիշը լրիվ հակառակն է ասում։


«Սա ոճ է, կարծում եմ՝ սա ոճ է դիտորդներին կամ ինչ որ մեկին ինչ-որ բան ցույց տալու համար։ Ավելի շատ՝ դրսի աշխարհին։ Եթե իրենք իսկապես նման տրամադրություն ունեն, ապա պետք է առնվազն մի վեց ամիս պահեն իրենց այդ ոճով, որ գոնե մի քիչ հավատ ներշնչեն, որ դա իրենց իրական ցանկությունն է։ Չեմ կարող հավատալ, երբ այս պահին մեր հայտնի բժիշկ Արմեն Չարչյանին ուզում են տանել կալանքի՝ մի անհեթեթ մեղադրանքով։ 5000 զոհի մեղավոր և պատասխանատու դարձած անձինք փորձում են կալանավորել մի բժշկի, որ հազարավոր կյանք է փրկել։ Սա այս իշխանության իրական դեմքն է»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ վերջիններս կոչերն ունեն զրոյական արժեք։


Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ իրենք հնարավորություն են ունեցել 2018թ բոլորովին այլ զարգացման ուղղություն տալ Հայաստանին։


«Ես եկել եմ Հայաստան և հաջորդ օրն ինձ կալանավորել են և զանգվածային հետապնդումներ են սկսել բոլոր այն անձանց դեմ, որոնք, իրենց կարծիքով, ունեն որոշակի ռեսուրս, հեղինակություն, անցած ճանապարհ, ազդեցություն։ Հիմա նույնն է շարունակելու անել»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ շարունակելու է պայքարել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր