Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

22 հուն 2021 16:25

«Էլիտան» ընդդեմ «ժողովրդի». ինչու Փաշինյանը հաղթեց մարզերում՝ պարտվելով Երևանում

«Ժողովուրդ»  օրաթերը գրում է, որ արտահերթ ընտրությունների արդյունքները վերլուծությունների տեղիք է տալիս: Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 53,92 %, «Հայաստան» դաշինք՝ 21,04 %, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 5,23 %։


Գաղտնիք չէ, որ ընտրություններում հաղթում են ընտրողների մեծամասնության ձայնը ստանալու դեպքում: Եվ ուսումնասիրելով ընտրությունների արդյունքների պատկերը, կարող ենք վերլուծել, թե ինչու է այդպես ստացվել:


Ընտրությունից հետո անգամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն են հայտարարում, որ ժողովուրդը հաղթեց էլիտային: Դեռեւս  այն ժամանակ, երբ 17 ուժերը պայքարում էին ընդդեմ Փաշինյանի, վերջինս հայտարարեց, թե սա էլիտաների պայքարն է իր դեմ։  Եվ գաղտնիք չէ, որ հասարակության շրջանում էլիտաների նկատմամբ բացասական վերաբերմունք է առկա, նրանք այնքան էլ ընդունված չեն: Եվ նախընտրական քարոզարշավի ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը շարունակում էին իրենց ներկայացնել որպես էլիտաներ, իսկ Նիկոլ Փաշինյանն իրեն ավելի հասարակ էր պահում, մեկ առ մեկ շփվում գյուղացիների հետ, այսինքն՝ ավելի ժողովրդական էր:


Եվ նաեւ դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ ձայներ ստացավ Երեւան քաղաքում, որտեղ ավելի քիչ է աղքատության մակարդակը եւ ավելի բարձր է բարձրագույն կրթություն ունեցողների թիվը: Իսկ այժմ խոսենք թվերի լեզվով. Երեւանում ընտրության է մասնակցել 675 194 մարդ, որից 345 հազարը ձայն է տվել ՔՊ-ին, իսկ 92 940-ն էլ «Հայաստան» դաշինքին: Երեւանը միակ ընտրատարաքն է, որտեղ ՆԻկոլ Փաշինյանի ձայները չեն գերազանցել 50 տոկոսը: Նիկոլ Փաշինյանն ամենամեծ՝ 67.90 տոկոս ձայն ստացել է Տավուշի մարզում, ապա հաջորդում է Գեղարքունիքի մարզը՝ 66.26 տոկոս ձայնով եւ Շիրակը՝ 65.11 ձայնով:


2019 թվականի տվյալների համաձայն, Գեղարքունիքում աղքատ է բնակչության 43.5 տոկոսը, իսկ Շիրակում էլ 48.4 տոկոսը: Այս երկու մարզերը Նիկոլ Փաշինյանին ամենից շատ ձայն տված տարածքներն են: Իսկ Երևանում աղքատ է բնակչության 14.1 տոկոսը: Գաղտնիք չէ նաեւ, որ կրթվածության մակարդակով եւս առաջին տեղում Երեւանն է: Այսինքն, ընտրության արդյունքների վրա էական ազդեցությոն ունեցող հանգամանքներից է բնակչության կենսամակարդակն ու կրթության մակարդակը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր