Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

23 հուն 2021 14:17

Տեսանյութ.Ներկա իշխանությունների հետ համագործակցել չենք պատարաստվումՄեր վերաբերմունքը Փաշինյանին լինելու է հայելային.

Ներկա իշխանությունների հետ համագործակցել չենք պատարաստվում, չեմ կարծում , որ նման օրակարգ մենք կունենանք: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը:

«Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ առաջարկ չեմ ստացել, ստանալու դեպքում էլ, չեմ կարծում` կարող ենք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել և ինչ-որ բանի շուրջ զրուցել: Որոշ ժամանակ անցնի, տեսնենք ընտրությւոնների վերջնական արդյունքն ինչպիսինն է լինում, ՍԴ-ն ի՞նչ է որոշում, դրանից հետո ավելի կոնկրետ կխոսենք»,-ասաց Արթուր Վանեցյանը և նշեց, որ ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ ևս չի զրուցել:
Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթում չի տեսել համերաշխության հստակ կոչ և ցանկություն:

«Ես տեսա նույն սպառնալիքների տարափ՝ ուղղակի ձևակերպված ավելի մեղմ ու ավելի գեղեցիկ բառերով: Չես կարող համերաշխության կոչ անել ու միաժամանակ ասել՝ մեկ է բոլորին պառկեցնելու ենք, նստեցնելու ենք, այն ենք անելու, այն ենք անելու: Խոսքերին հավատալ չեմ ուզում և չեմ կարող», - ասուլիսում ասաց Ա. Վանեցյանը:

Ըստ նրա, եթե Նիկոլ Փաշինյանն իրապես հասարակության մեջ համերաշխություն է ուզում, հանգստություն մեր երկրին, ապա նա իր քայլերով ու գործողություններով պետք է շատ կարճ ժամանակահատվածում ցույց տա, որ ինքը փոխվել է:

«Նիկոլ Փաշինյանի իշխանության երեք տարիների ընթացքում արած հայտարարությունները, կոչերն ու իրողությունը էապես տարբերվել են իրարից: Եթե կփորձի երկրին համերաշխություն, հանգստություն բերել, ես միայն ուրախ կլինեմ: Դա ժամանակը ցույց կա: Մեր վերաբերմունքը Փաշինյանին լինելու է հայելային: Եթե տեսնենք, որ նա կարողանում է փոխվել, դառնալ իրապես պետական գործիչ, որին ես անկեղծ չեմ հավատում, ապա, իհարկե, մենք պետք է հասկանանք, իրողություններն ընդունենք և գործենք այլ տրամաբանությամբ», - ասաց Արթուր Վանեցյանը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր