Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

26 հուն 2021 14:47

Տեսանյութ.Ինձանից մեծ ես, նենց ես հագնվել, ոնցոր նախախար ըլնես,դու Արարատ ես ծխում, մենք Չիբուխի փող էլ չունենք. Լարված իրավիճակ՝ Արմավիրում

Արմավիրի մարզում լարված իրավիճակը պահպանվում է: Քաղաքացիները պահանջում են լուծել ջրի հարցը:

Այստեղ քաղաքացիների հետ զրույցում ներկա գտնվող պաշտոնյաներից մեկը ասաց, որ վթար է եղել, զբաղվում են հարցով, առաջիկա ժամերի ընթացքում հարցը կլուծվի: Քաղաքացիներն իրենց հերթին նշում են, որ բերքը փչանում է, փող չեն ուզում, ջուր են ուզում, որ բերք մշակեն, հացի խնդիր չունենան:

«Դու Արարատ ես ծխում, մենք Չիբուխի փող էլ չունենք»,-ասաց քաղաքացիներից մեկը:

«Աստված պատժելու է ձեր ղեկավարության, ժողովուրդը մեղք են: Ինձանից մեծ ես, նենց ես հագնվել, ոնցոր նախախար ըլնես, քո տունը շինվի: Երեք պատերազմ եմ տեսել, սաղ նախարարներն այնպես արեցին, որ երկիրն այս օրին է»,-ասաց մեկ այլ քաղաքացի:

Արդյունքում պարզվեց, որ երկխոսող քաղաքացիները երկուսն էլ 1960 թիվ են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր