Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին          Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է       Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու , ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»    

29 հուն 2021 14:30

Շարունակվում են 27 հայ ռազմագերի դատավարությունները,որոնք ընթանում են Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանում

Բաքվում այսօր՝ հունիսի 29-ին, միանգամից երկու դատական նիստ է մեկնարկել՝ հայ ռազմագերիների գործով, որոնցով գերեվարված մեր հայորդիներին Ադրբեջանում առաջադրվել են շինծու մեղադրանքներ՝ «ահաբեկչություն և դիվերսիա» կատարելու համար:


Մի դատական նիստով անցնում են 14 հայ ռազմագերի՝ Գեղամ Սամվելի Սերոբյանը, Հրաչ Արզումանի Ավագյանը, Արմեն Եղիազար Բաղասյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գեւորգ Նորայրի Հասերթյանը, Սիսակ Գրիշայի Ենգոյանը, Ալբերտ Կոմիի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Արամ Գառնիկի Մինոսյանը, Մկրտիչ Սիմոնի Մինոսյանը, Էդգար Վաչագանի Մաթեսյանը և Յուրի Տիգրանի Կարապետյանը:


Մյուս գործով՝ անցնում է 13 հայ ռազմագերի՝ Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լևոն Աշոտի Թոսունյանը, Արթուր Էդուարդի Բաղդասարյանը, Սերոբ Սուրենի Ավագյանը, Վարազդատ Սերյոժայի Հարությունյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հրայր Հրաչի Հերաբյանը, Նարեկ Աղայի Գասպարյանը, Գրիգոր Գագայի Կուրեղյանը, Աշոտ Արտակի Գևորգյանը, Մարտին Մուշեղի Հաղրամանյանը:


Դատավարություններն ընթանում են Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր