Ամեն ինչ շատ ավելի բարդ ու ռիսկային . թաքնվել ենք տներում ու ռեստորաններում ու ձևացնում ենք, թե ամեն ինչ նորմալ է          Մեր դիրքերը Հայաստանի հետ սահմանին էլ ավելի կամրապնդվեն, իսկ եթե հանկարծ....       ՏեսանյութԿոլումբիայում ցլերի մրցավազքի ժամանակ տրիբունան փլուզվել է. կա 5 զոհ    

03 հուլ 2021 12:28

Ծնողներն ուրախ են, որ ահաբեկչության հոդվածը հանվել է.դատապարտված շիրակցիներին ժամերի ընթացքում պետք է տեղափոխել Հայաստան. պետք է դիմել Մուրադովին

Բաքվում գերության մեջ գտնվող և ազատազրկման դատապարտված հայորդիներին ժամերի ընթացքում պետք է տեղափոխել Հայաստան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գերիների հարցով զբաղվող, գնդապետ Բորիս Ավագյանը ՝ անդրադառնալով Ադրբեջանի հրապարակած գերեվարված 14 հայ ռազմագերիների գործով դատավճռին։


«Կարծում եմ, իշխանությունները պետք է դիմեն խաղաղապահների հրամանատարին, որ նա Բաքվի հետ բանակցի, որ տղաներին հայրենիք վերադարձնեն և դա պետք է անել հրատապ»։


«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ կեղծ, շինծու գործերով Բաքվի դատարանի երեկ 14 հոգո դատապարտել է, որոնցից 2-ին` 4 տարվա, 12-ին՝ 6 ամսվա ազատազրկման։ Ասել է թե` անգամ Բաքվի դատարանի որոշմամբ նրանք անհապաղ պետք է ազատ արձակվեն, քանի որ լրացել է կալանքի տակ գտնվելու ժամկետը: Հիշեցնենք, որ տղաները գերեվարվել են հրադադարից հետո` 2020 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Հին Թաղեր գյուղից եւ արդեն 6,5 ամիս է, ինչ գտնվում են կալանքի տակ:


Ըստ Ավագյանի՝ հայորդիներին հայրենիք վերադարձնելու քայլերը հրատապ չանելու դեպքում վերջիններս ավելորդ օրեր ու ժամեր կմնան Ադրբեջանում։


Գերիների հարցով զբաղվող Ավագյանը հույս ունի, որ իշխանություններն արդեն դիմել են գեներալ Ռուստամ Մուրադովին և գործընթացն արդեն տեղից շարժվել է։


«Ես կարծում եմ, որ նրանց ժամերի ընթացքում պետք է տեղափոխել Հայաստան, բոլոր իրավական հիմքերը դրա համար կան։ Հուսով եմ, որ տղաները շատ կարճ ժամանակում պետք է հայրենիք վերադառնան՝ բոլոր հնարավորությունները դրա համար կան»։
Ավագյանը դատավճռից հետո հասցրել է զրուցել գերեվարված շիրակցիներից մի քանիսի ծնողների հետ։ Նրանք մեծ ուրախություն են ապրել, որ ահաբեկչության հոդվածը հանվել է։ Վերջիններս վախենում էին, որ տղաները կարող է 20 տարվա ազատազրկման դատապարտվեին։


Հարցին, որ երկու հայ ռազմագերիները, որոնք դատապարվել են չորս տարվա ազատազրկման, կարո՞ղ են ևս անհապաղ ազատ արձակվել՝ Ավագյանը նշեց, որ բոլորին պետք է հրատապ վերադարձնել, բանակցային պրոցեսի հարցով պետք է դիմել խաղաղապահների հրամանատարին։


Ավագյանը վստահ է՝ վարչապետն ունի խողովակներ՝ հրահանգելու գերատեսչություններին, որ բանակցությունների հարցով դիմեն Մուրադովին։


Բորիս Ավագյանը վաղուց էր պնդում, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատավարությունը բեմադրություն է՝ միջազգային հանրությանը ցույց տալու, թե, իբր, Ադրբեջանն օրինապահ երկիր է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր