Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

30 հուն 2021 15:44

6 տուն, 3 հողամաս, 4 մեքենա, 1 ավտոտնակ․ Վլադիմիր Գասպարյանի գույքի վրա արգելանք է դրվել

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ դստերը՝ Անգելինային, կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին եւ այլ փոխկապակցված անձանց պատկանող գույքի ուսումնասիրությունների արդյունքում «հայտնաբերվել» է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 4 առանձնատուն, 2 բնակարան, 3 հողամաս, 4 մեքենա, 1 ավտոտնակ։ Գասպարյանին հունիսի 18-ին կանչել են դատախազություն՝ բացատրություն ներկայացնելու, գրում է «Հրապարակը»։


«Գույքի բռնագանձումը իրականացվում է դատարանի կողմից, իսկ մնացած թե դատավարական ինչ գործողություններ են տեղի ունեցել, ձեռնպահ եմ մնում որեէ մեկնաբանություն տալուց։ Մենք, եթե դատարանին հայց ներկայացրած լինեինք, դրա մասին կգրեինք, իսկ դատարանի հետ կապված ընդամենը արգելանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որը բավարարվել է»,-«Հրապարակ»-ին հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ գույքի նկատմամբ արգելանք կա կիրառված, իսկ թե կոնկրետ ի՞նչ գույքի մասին է խոսքը, հայտնի չէ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր