Ապատուրայը Արցախում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը համարել է «վտանգ» Վրաստանի համար

Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանին վերջերս Ադրբեջանի և Հայաստանի միջև հումանիտար համաձայնագրում խաղացած շատ կարևոր դերի համար: Ապատուրայի խոսքով՝ «սա ցույց տվեց, թե որքան կարևոր է Վրաստանի ներդրումը տարածաշրջանային անվտանգության մեջ»:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի ռազմական ներկայությունը Վրաստանի սահմանների մոտ ընդլայնվել է:
«Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները չեն բարելավել Վրաստանի անվտանգության իրավիճակը: Ներկայումս ռուսական զորքերը գտնվում են Ադրբեջանում, այսինքն՝ Վրաստանի սահմանների մոտ ռուսական զորքերի թիվն ավելացել է: Կարծում եմ, որ Ադրբեջանը նույնպես ընկալում է ռուս զինվորականների ներկայությունը որպես ժամանակավոր երևույթ: Որքան գիտեմ, խոսքը հնգամյա ժամանակահատվածի մասին է: Այս իրավիճակը մենք կքննարկենք մեր վրացի գործընկերների հետ»,- շեշտել է ՆԱՏՕ-ի նեկայացուցիչը: