«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

05 հուլ 2021 13:09

Տեսանյութ.Մեզանից ծածուկ, մեր թիկունքում կատարվել է գործարք. Արտավազդ Սահակյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին

«Հերացի» համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը դիմել է վարչապետին և Կառավարությանը՝ ահազանգելով, որ կատարվել է գործարք՝ առանց հաշվի առնելու ամբիոնի և աշխատակիցների շահերը։

Փաշինյանից պահանջում է վերանայել որոշումը, որով Հերացի թիվ մեկ հիվանդանոցային համալիրում պետք է կասեցվի կենտրոնի աշխատանքները, փոխարենը կառուցվի նորը, որի պատճառով մի շարք աշխատակիցներ կմնան անգործ, իսկ վիրահատություններ նախկինի պես հնարավոր չի լինի անել։

Բժիշկը նախ ներկայացրեց, որ մինչև տարածքը կտրամադրվեր այլ անձանց, այստեղ կատարվում են բազմաթիվ վերականգնողական՝ դեմքի, իրանի կրծքի, որովայնի տարբեր պաթոլոգիաների շտկում և այլ արատների շկում, փոխպատվաստումներ։

Կենտրոնում եզակի վիրահատություններ են արվում կենտրոնում, այստեղ կատարվում էր նաև էսթետիկ վիրահատույթուն

Այնուհետև Արտավազդ Սահակյանը ծանոթացրեց Զինվորի տան ղեկավար հայկուհի Մինասյանի նամակը, որն ուղղված էր ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին։ Նամակով Մինասյանը արդարացնում է անելիքը։ Ըստ նամակի՝ տարածքը ապրիլի 25-ին 15 տարի ժամկետով անհատույց իրավունքով տրամադրվել է աջակցություն վիրավոր զինվորների ՀԿ-ին։ Նամակում ասվում է.

«Շենքի ձախակողմյան հատվածի առաջին և երկրորդ հարկերում տեղակայված է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի միկրովիրաբուժության բաժանմունքը, որտեղ աշխատում են ԵՊԲՀ պլաստիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը։ Շենքի ձախակողմյան հատվածի հիմնանորոգումից հետո զինվորի տունը ցանկանում է այդ հատվածում պահպանել միկրովիրաբուժության բաժանմունքը՝ կառուցելով ժամանակակից վիրահատարաններ։ Մասնաշենքի առաջին հարկում տեղակայվելու է լաբորատոր աշխտորոշիչ բաժանմունք, երկրորդ հարկում լինելու են հիվանդասենյակներ։ Երրորդ հարկում նախատեսվում է կառուցել վիրահատարաններ, ինտենսիվ թերապիայի կենտրոն»։

Արտավազդ Սահակյանը նկատեց, որ այստեղ կատարվում են բազմաթիվ ու բազմաբնույթ վիրահատություններ։ Ըստ Մինասյանի նկարագրի՝ ոչ մի տարածք չի թողնվում ամբիոնի գործունեության, նաև բժիշկների, արդինատորների և մյուսների գործունեության համար։

«Հաշվի առնելով, որ սա կատարվել է մեր թիկունքում՝ ռեկտորի համաձայնությամբ և հովանավորչությամբ, ես դիմում եմ ՀՀ վարչապետին և կառավարությանը՝ մեզանից ծածուկ կատարվել է գործարք, առանց հաշվի առնելու ամբիոնի և աշխատակիցների շահերը»։

Սահակյանը բացատրեց՝ այսպիսով վերականգնողական կենտրոնների գործառույթները սահմանափակվում են.

«Առևանգվում է մեր տարածքը, կառուցվում է մասնավոր հիմնարկ՝ բարեգործական-հասարակական դրոշի ներքո։ Թե սրանից հետո մենք ինչպե՞ս պետք է շարունակենք գործունեությունը՝ չեմ հասկանում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր