Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

26 հուն 2023 15:04

Բրիտանացի դերասանը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը,ստացել է ամենաբարձր միավորը աչքերի և կատարյալ ձևավորված շուրթերի միջև եղած հեռավորության համար. ֆոտո

Բրիտանացի դերասան Ռեջ Ժան Փեյջը ճանաչվել է աշխարհի ամենագրավիչ տղամարդը։ Այս մասին հայտնում է Metro-ն։

Լոնդոնի պլաստիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար, բժիշկ Ջուլիան Դե Սիլվան 34-ամյա դերասանի դեմքը վերլուծել է «ոսկե հատվածի կանոնով»։ Պարզվել է, որ «Բրիջերթոնները» սերիալի աստղի համամասնությունները 93,65%-ով մոտ են կատարելությանը։

«Նրա դասական գեղեցիկ դեմքի և շքեղ շագանակագույն աչքերի շնորհիվ նա հաղթում է: Նա ստացել է ամենաբարձր միավորը աչքերի և կատարյալ ձևավորված շուրթերի միջև եղած հեռավորության համար։ Միակ գնահատականը, որի համար նա ավելի ցածր միավոր է ստացել, եղել է քթի լայնությունն ու երկարությունը»,- ասել է բժիշկը։

Ռեջե Ժան Փեյջից բացի՝ աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց ցուցակում, ըստ բժիշկ Դե Սիլվայի, ընդգրկվել են ավստրալիացի դերասան Քրիս Հեմսվորթը, ամերիկացի դերասան Մայքլ Բի Ջորդանը և բրիտանացի երաժիշտ Հարի Սթայլսը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր