Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի          Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է դելիմիտացված համարել․ Ալիև       Տեսանյութ.Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են հայկական զինանշանն ու գրվածքները    

03 հուլ 2021 11:14

Տեսանյութ.Արտավազդ Սահակյանը մանրամասնում է, թե ինչ պահանջ է դրվել իր և Կլինիկայի աշխատակիցների առջև

Հայտնի պլաստիկ վիրաբույժ, ՀՀ գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանին աշխատանքից չեն ազատել այլ պահանջել են ազատել այն տարածքը, որտեղ նա աշխատում է: Այս մասին ֆեսյբուքյան լայվով ասաց հայտնի վիրաբույժը` նշելով, որ պահանջն անհիմն է համարում:

«Նախ հայտնեմ ձեզ, որ ես աշխատանքից չեմ հեռացվել, ոչ էլ եղել է նման պահանջ, պահանջ եղել է ռեկտորի կողմից, սկսած 2017 թվականից, երբ որ նա նշանակվեց ռեկտոր, լքել այս տարածքը, տեղափոխվել, որեւէ այլ տեղ, որին ես ընդդիմացել եմ, քանզի իր ռեկտոր նշանակվելուց առաջ ես եւ իմ բժիշկ ընկերներս , ինչպես նաեւ անձնական կապերի շնորհիվ մենք հիմնովին վերանորոգեցինք այս տարածքը, 2 հարկ: Բոլոր ծախսերը իմ եւ իմ բժիշկների կողմից են արված, բժշկական համալսարանը, ոչ մի հարցում մեզ չի օգնել` բացառությամբ Գոհար Քալյանից: Այս ընթացքում պարբերաբար ինձ այս պահանջը դրվել է եւ կարծում  եմ, այն բացարձակապես անհիմն է: Ես երբեք չեմ ուզում շահարկել, ասել, թե որքան զինվորների եմ օգնել, կյանքեր եմ փրկել եւ ինչ եմ արել, իմ անցյալը դուք բոլորդ գիտեք եւ կխնդրեի, որ ըննդիմադիր կողմը նույնպես չօգտագործի անմեղ երիտասարդներին, որպեսզի մեզ կամ սպառնան, կամ ինչ-որ բաներ նախազգուշացնեն: Ես միշտ փորձել եմ կոնսենսուսի գալ եւ ապահովել իմ կողմից ղեկավարած մարդկանց անվտագությունն ու աշխատունակությունը, չնայած դրան ինձ անընդմեջ այս պահանջը դրվում էր, կամ պարտադրվում էր»,- ասաց ասաց վիրաբույժը:

Նրա խոսքով` պատերազմից հետո հունվարի 8-ին, իրեն է այցելել ներկայացուցիչը` պահանջելով, որ նա ազատի բաժանմունքը:

«Ես զգուշացրել էի, որ մոտ 1000-2000 հիվանդ կա, որոնք որակյալ օգնության կարիք ունեն եւ բուժվում են մեր կենտրոնում եւ չեմ կարող ազատել եւ այդ փաստից հետո գործի դրվեց այն, որ պետք է այստեղ վերանորոգել, որից հետո այստեղ նոր միկրովիրաբուժության բաժանմունք ստեղծվի: Պատկերացրեք` ես բժշկական համալսարանի ստորաբաժանման ղեկավար եմ, ամբիոնի վարիչ  եւ բացարձակապեսմտադրութուն չունեմ որեւէ այլ մասնավոր կամ հասարակական հիմնարկ տեղափոխվելու: Իմ ռեկտորը փոխանակ պաշտպանի իմ շահերը, նա պարտադրում է, որ ես դուրս գամ այստեղից: Մենք հսկայական աշխատանք կատարեցինք պատերազմի տարիներին եւ դա մեր պարտքն է, եւ այսօր էլ ամեն րոպե կարող է հրդեհ բռնկվել Սյունիքում, կամ որեւէ այլ տեղում կամ Տավուշում եւ այս պահին ինձ պարտադրում են հեռանալ այս մասնաշենքից: Կառավարության որոշում ընդունվել է առանց այս ստորաբաժանման կարծիքը  հաշվի առնելու:  Ես վստահ եմ, որ ռեկտորատում շատ մարդիկ համակարծիք են իմ հետ, ուղղակի զգուշավորությունից լռում են, քանզի օտարվում է Համալսարանի եւս մեկ տարածք: Եթե նայեք համալսարանական տարածքը պատմական, այն որ խորհրդային իշխանությունն էր թողել,  համարյա ամբողջովին օտարված է, չեմ ուզում կրքեր բորբոքել, հիմա էլ այս տարածքը»,-ասաց նա:

Արտավազդ Սահակյանը ասաց, որ ինքը հոգնելով այս քաշքշուկից եւ հասկանալով, որ ինքը գործ ունի մի մարդու հետ, որն ուղղակի ուզում է, որ իրենց բաժանմունքը չլինի. «Ես պրոռեկտորին ասաց, որ հոգնել եմ, չեմ ուզում ոչ մեկիդ տեսնել, մեզ մի տարածք տվեք, թեկուզ Միքայելյանում: Մենք ունենք 66 աշխատողներ, ունենք ստորաբաժանում, որի թե կահավորումը, թե ամեն ինչը մեր կողմից է արված, Միքայելյանում ինձ 2 սենյակ են առաջարկել, առանձին ստորաբաժանում չենք ունենա, աշխատակիցներին ես չեմ կարող տեղավորել, կլինաօրդինատորներին ընդհանրապես տեղ չկա: Ես հակված չեմ պահանջել այն հսկայական ծախսերը, որը ես ու ընկերներս ենք արել, ես սա նվիրել եմ մեր հարազատ համալսարանին  եւ որպեսզի մեր հիվանդներն ու  վիրավորները լինեն բարեկեցիկ պայմաններում: Այժմ էլ ես որեւէ տեղ չեմ գտնում, որտեղ չի խաթարվի բուժական պրոցեսը եւ ուսման պրոցեսը: Ո՞վ է իրենց իրավունք տվել խաղալ ամենահզոր կենտրոններից մեկի ճակատագրի հետ: Մենք արարել ենք ստեղծել ենք, քանդելու քաղաքակնություն է այս դեպքում լինում»:

Արտավազդ Սահակյանը նշեց, որ սա քաղաքական խնդիր չէ, միշտ հարգել է իշխանություններին, կարող է շատ բաների հետ համակրծիք չլինել, բայց միշտ լուռումունջ կատարել է իր գործը:

«Ես այստեղ որեւէ քաղաքական խնդիր չեմ տեսնում, այստեղ զուտ աշխատանքային խնդիր է, որ եթե այսքան շատ ուզում են մեզ վտարեն եւ դրանից  երջանիկ կլինեն, ապա նույն պայմաններով պետք է ապահովեն իմ աշխատակիցներին եւ կլինիկական օրդինատորներին: Թող չփորձեն ինձ հետ խոսել շանտաժի լեզվով, ես 68 տարեկան եմ եւ այսքան ժամանակ որեւէ մեկի կառուցած տունը չեմ քանդել: Մենք պետք է մեր խնդիրները լուծենք օրենքի եւ արդարության սահմաններում, առողջ եղեք»,- հավելեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր