Սուրբ Հարության տաճարի դռները բացվել են ուխտավորների առջև          Նախաքննության ավարտի մասին հայտարարությունը նպատակ ունի կանխել Դավիթ Մինասյանի ազատ արձակումը       «Jeep» մակնիշի ավտոմեքենան Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնին    

12 հուլ 2021 13:31

ՈՒղիղ. լարված է իրավիճակը Վրաստանում.Զանգվածային ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում լրագրողների եւ պատգամավորների միջեւ

Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանում: Լրագրողները ներխուժել են խորհրդարանի նիստերի դահլիճ՝ պահանջելով հանդիպում պատգամավորների հետ, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն իրադարձությունների վայրից:

Տուժել է ընդդիմադիր «ՏՎ Պիրվելի» հեռուստաալիքի հիմնադիր Վատո Ծերեթելին:

Այժմ ծեծկռտուքը շարունակվում է, իրավիճակը մնում է լարված:

Խորհրդարանի խոսնակի տեղը զբաղեցրել են ընդդիմության ներկայացուցիչներ Տինատին Բոկուչավան, Ելենա Խոշտարիան, Լելա Քեբուրիան, Խաթունա Սամնիձեն, Անա Նացվլիշվիլին, որոնք ամբիոնից կախել են Վրաստանի եւ Եվրամիության դրոշները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր