Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան          ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը       Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ    

15 հուլ 2021 16:35

Օղակը Հայաստանի պարանոցի շուրջ սեղմվում է. ի՞նչ են ենթադրում Ալիևի հայտարարությունները

Ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, որոնք առնչվում են հետպատերազմյան իրողություններին։ 
Մհեր Հակոբյանի դիտարկմամբ` Ադրբեջանը հեռուն կգնա նույնիսկ առանց հայտարարությունների, ու թեև այդ ամենն առաջին հերթին ուղղված է ներքին լսարանին, սակայն բացառված չէ նաև արտաքին լսարանի հանգամանքը, որովհետև վերջին պատերազմում հայկական կողմի կրած պարտությունը և դրան հաջորդած Հայաստանի քաղաքական ղեկավարության խայտառակ վարքագիծը թուրքական լկտիության համար բոլոր սահմանները հանել են։

«Ինչին կերազեին ադրբեջանցիները ՀՀ նախկին իշխանությունների օրոք` նույնիսկ զգուշանալով այդ մասին արտահայտվել, այժմ արդեն մտածում են, որ իրենց համար բացվել է հնարավորությունների պատուհան, որից պետք է օգտվել»,– նշեց վերլուծաբանը։ 
Հակոբյանի համոզմամբ` «խաղաղության պայմանագիր» կոչված գեղեցիկ բառերի ներքո իրականում ցանկանում են պաշտոնական Երևանին պարտադրել մի փաստաթուղթ, որի ստորագրումով նա կընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և կհրաժարվի Արցախի կամ արցախահայությանն աջակցելուն ուղղված ցանկացած պահանջից։ Ըստ Հակոբյանի` Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես երբեք չեն պատերազմել, հետևաբար, երկու պետությունների միջև խաղաղության պայմանագիր կնքելու կարիք չկա։
«Ադրբեջանի կողմից ճնշումը ենթադրում է ամեն ինչ` սկսած սահմանային սադրանքներից, վերջացրած տարածքային առաջխաղացումներով։ Մեր երկրի իշխանությունները քաղաքակրթական մակարդակով չեն ճանաչում թշնամուն։ Իրենց թվում է, թե սա Բելգիայի ու Դանիայի միջև առաջացած վեճ է, որ եթե բելգիացին բարի կամք դրսևորի, ուրեմն դանիացին էլ, որպես քաղաքակիրթ եվրոպացի, համապատասխան քայլ կկատարի։ Չեն հասկանում, որ սա Ասիա է և մեր դիմաց վայրագ թուրքն է, որն ամենափոքր զիջումն անգամ ընդունում է ոչ թե որպես քաղաքակրթական քայլ, քաղաքավարի վերաբերմունք, այլ  նոր հնարավորությունները կյանքի կոչելու առիթ»,– նշեց վերլուծաբանը։

Հակոբյանի պնդմամբ` Ալիևի տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունները Զանգեզուրի, Սևանի ու Երևանի վերաբերյալ ցույց են տալիս նախևառաջ Հայաստանի գործող իշխանությունների թուլությունը։ Վերլուծաբանը նման պայմաններում չբացառեց նոր պատերազմի հավանականությունը` նշելով, որ պատերազմը գուցեև չի ավարտվել և ակտիվ գործողություններից հետո այս ութմասյա ժամանակահատվածը կարող է փոքրիկ զինադադար ընկալվել։
Ըստ նրա` ակնհայտ է, որ Էրդողանն ու Ալիևն օգտվում են պաշտոնական Երևանի անատամ քաղաքականությունից և հայ ժողովրդի հիպնոսացված վիճակից, հետևաբար գնալով ավելի են սեղմում օղակը Հայաստանի պարանոցի շուրջ։  

Նշենք, որ Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք պատրաստ են սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները, սակայն Հայաստանը չի արձագանքում: Նրա խոսքով` կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները և սկսեն սահմանազատման գործընթաց:

Ալիևի պնդմամբ` եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք, հետևաբար ադրբեջանցիների երկիրը նաև Զանգեզուրն է, Գոյչան (Սևան), Իրևանը (Երևան): 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր