«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները          Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու մասին վերածվում են իշխանության յուրացման քայլի       Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է    

16 հուլ 2021 12:07

ՊՆ-ն՝ կորած զինծառայողների մասին

Հուլիսի 14-ին մառախուղի պատճառով կորած զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

«Այս պահին նորություն դեռ չկա: Երեկ ամբողջ օրը որոնողա-փրկարարական աշխատանքներն ընթացել են եղանակային բարդ պայմաններում»: Այս մասին հայտնել են  ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՊՆ-ից տեղեկացրեցին, որ որոնողա-փրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր