Զինծառայողներ Տոռոզյանի և Նալբանդյանի հետ կապը կորելուց հետո նրանց մասին մոտ երկու շաբաթ տեղեկություն չկա

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ նրանց մասին դեռևս տեղեկություն չկա:
«Ցավոք, դեռ որևէ տեղեկություն չունենք: Ամենօրյա ռեժիմով իրականացվում են որոնողական աշխատանքներ»,- նշեցին ՀՀ ՊՆ-ն:
Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների հետ քննարկվում է զինծառայողների ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը: Արթուր Նալբանդյանը և վարորդ Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի: