Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ»          Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»       Այս կենդանակերպի նշանների համար հուլիսի 5-ից կսկսվի հաջողության ալիք՝ նոր հնարավորություններ կարիերայում և անձնական կյանքում    

23 հուլ 2021 14:32

Փաշինյան, ճանաչի՛ր մեր տարածքային ամբողջականությունը, կնքի՛ր խաղաղության պայմանագիր և լուծի՛ր սահմանների սահմանազատման հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն Երևանին առաջարկում է խաղաղության պայմանագիր ստորագրել: Այս մասին նա պատմել է Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։


«Մենք Հայաստան ենք ուղարկել օրակարգ՝ խաղաղության համաձայնագիր: Թող ասեն, որ չեն ուզում, թող ասեն, որ հրաժարվում են: Ես բազմիցս ասել եմ, ասում եմ՝ մենք պատրաստ ենք, եկեք սկսենք բանակցությունները: Պատերազմն ավարտվա՞ծ է: Ավարտված է։ Խաղաղություն ես ուզում, Հայաստա՛ն: Ոնց որ թե ուզում ես: Այդ դեպքում ինչո՞ւ չստորագրել խաղաղության պայմանագիր: Ճանաչի՛ր մեր տարածքային ամբողջականությունը, կնքի՛ր խաղաղության պայմանագիր և լուծի՛ր սահմանների սահմանազատման հարցը: Այս առումով մեր օրակարգը համահունչ է Եվրամիության, Թուրքիայի և Ռուսաստանի օրակարգին»,- ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր