Հաստ աղիի քաղցկեղի գլխավոր նշանները
![](https://www.tert.am/med/cache_image/med/news_images/19/56344_1/pvolndsfbca7ujck5m5g-770x510.jpg)
Նրա խոսքով՝ այդ ուռուցքն առանձնահատկություն ունի՝ այն սկսում է ոչ առատ արնահոսել մինչեւ առաջին ախտանշանների հայտնվելը։ Մասնագետը դրանց թվին է դասում.
տարբեր աստիճանի արտահայտվածությամբ արնահոսություն արտաթորման ժամանակ, լորձ կղանքում, այլածին մարմնի զգացողություն հետանցքում, արտաթորման խանգարում։
Մասնագետի խոսքով՝ շատերին այս նշանները չեն մտահոգում, եւ պացիենտները դա բացատրում են թութքով։
«Անգամ այդ առաջին ախտանշաններն են վկայում վաղուց զարգացող օնկոլոգիական պրոցեսի մասին»,- նշել է մասնագետը։
Հիվանդության վաղ հայտնաբերման համար մասնագետը խորհուրդ է տալիս ամեն տարի արտաթորված արյան իմունաքիմիական թեստ հանձնել։ Եթե այն դրական լինի, պետք է ֆիբրոկոլոնոսկոպիա կատարել։