Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

28 հուլ 2021 14:39

«Սողացող հարձակման» արդյունքում ադրբեջանցիներին հաջողվել է գրավել չեզոք գոտու զգալի հատվածներ. շարժվում են Հայաստանի խորքը. wargonzo

Սողացող հարձակում է, Ադրբեջանի ԶՈՒ-երը շարժվում են Հայաստանի խորքը։ Այս մասին հայտնում է «wargonzo»-ն՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին, որոնք տիրապետում են Վարդենիսի շփման գծում տիրող իրավիճակին։ 

«Ադրբեջանական ԶՈՒ-երը հարձակվել են հայկական դիրքերի ուղղությամբ՝ վաղ առավոտյան, հրաձգային մարտերը տևել են ոչ մի քանի ժամ։ Հարձակման առաջին ալիքի ժամանակ հայկական դիրքերից մեկը գրավել են, բայց հետո հաջողվեց այն վերագրավել։ Կան զոհեր։ Պաշտոնական աղբյուրները հայտնում են երեք զոհվածների մասին, բայց ըստ ռազմական մեկնաբան Միկա Բադալյանի, կարող է ավելի շատ լինել։ Ադրբեջանական հետևակը հարձակվել է տարածքում տեղակայված առնվազն երկու դիրքերի վրա։ Տեղեկություններ են ստացվում, որ մարտերը շարունակվում են։

Էսկալացիայի հերթական փուլը ծավալվում է Թուրքիայի խորհրդարանի նախագահի ուշագրավ հայտարարության ֆոնին, որը նշել էր, թե Անկարան և Բաքուն կստեղծեն ընդհանուր բանակ։ Այդուհանդերձ, դատելով Արցախում նախորդ տարվա ռազմական գործողությունների բնույթից, ընդհանուր բանակը, որը ղեկավարվում է թուրք սպաների կողմից, ստեղծվել է պաշտոնական հայտարարություններից շատ ավելի վաղ։

Հարկ է նշել, որ այս պահին Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը ոչ մի կերպ չի իրականացվում ՌԴ խաղաղապահ ուժերի գործողության գոտում, այսինքն՝ ոչ Արցախի տարածքում։ Իսկ դա կարևոր հանգամանք է։

«wargonzo»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցիները շարժվում են դեպի Հայաստանի խորքերը։ Ավելին, նրանց գործողությունները հստակորեն նման են Կիևի «սողացող հարձակման» ռազմավարությանը, որն Ուկրաինայի ԶՈՒ-երը ակտիվորեն կիրառում են վեց տարի՝ 2015թ Մինսկի համաձայնագրի ստորագրումից հետո։ Սխեման լավ ծանոթ է Դոնբասից։ Նախ՝ գնդակոծություն, ապա՝ հետևակի առաջխաղացում «մոխրագույն գոտում» և, վերջապես, թշնամու դիրքերը վերցնելու փորձ։

«Wargonzo»-ի տեղեկություններով՝ Բաքվի՝ «սողացող հարձակման» արդյունքում ադրբեջանցիներին հաջողվել է գրավել չեզոք գոտու զգալի հատվածներ (երբեմն դրանց լայնությունը հասնում է 3-5 կմ) և այլ ուղղություններով։ Մասնավորապես, ադրբեջանական հետևակի տեղաշարժերը «գորշ գոտում» նույնպես արձանագրվել են Երասխի շրջանում՝ Նախիջևանի հետ շփման գծում »։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր