Իշխանական կուլիսներում վստահ են` Ղուկասյանը հակաիշխանական քայլեր չի անելու. «Ժողովուրդ»          Որքանո՞վ է տղամարդն իդեալական՝ ըստ կենդանակերպի նշանի       Ինչ խորհրդանիշ ունեն գույները, նրանց ազդեցությունը մարդու հոգեկան աշխարհի ու առողջության վրա    

28 հուլ 2021 18:07

Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն՝ ընդդեմ Հայաստանի

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի, Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Սահիբա Գաֆարովայի, Մուսթաֆա Շենթոփի և Ասադ Քայսերի կողմից ստորագրված «Բաքվի հռչակագրից»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հռչակագրում նշվել, որ ռեգիոնալ խաղաղության համար անհրաժեշտ է այդ 3 երկրների ավելի համապարփակ համագործակցությունը: Կողմերը վերահաստատել են ահաբեկչության, կիբեռ հարձակումների, հիբրիդային պատերազմների և մի շարք երկրներում նկատվող իսլամաֆոբիայի դրսևորումների դեմ պայքարելու հարցում ստանձնած պարտավորությունները:

Հռչակագրում առանձին անդրադարձով շնորհավորանք կա ուղղված Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին «Հայաստանի երեսնամյա օկուպացիայից հետո տարածքային ամբողջականությունը վերականգնելու առիթով»:

Թուրքիայի ու Պակիստանի խորհրդարանի նախագահները «դատապարտել են Հայաստանին ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանին չտալու համար», ինչպես նաև լիակատար համերաշխություն հայտնել Ադրբեջանին «ազատագրած տարածքները վերականգնելու և տեղահանված անձանց իրենց տներ վերադարձնելու հարցում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր