Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

29 հուլ 2022 15:04

Հունաստանը, Հայաստանը և Հնդկաստանը պետք է շտապ գործեն ընդդեմ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակի

Infoteka24.ru-ն գրում է, որ Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Ռաջա Փերվեզ Աշրաֆը և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան մամուլի ասուլիս են անց կացրել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների եռակողմ հանդիպումից հետո։ 

Ռաջա ​​Փերվեզ Աշրեֆը հայտարարել է, որ հանդիպմանը քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում աճող համագործակցությունը, և որ իրենք ենթադրում են, որ երեք երկրները կզարգացնեն համագործակցությունը խաղաղության, անվտանգության, առևտրի, ներդրումների, գիտության, տեխնոլոգիաների, կրթության և քաղաքակրթության ոլորտներում:

«Պակիստանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերություններին։ Այսօրվա միջոցառումը մեր ընդհանուր նպատակների՝ խաղաղության և բարգավաճման ցուցիչ է։ Այդ առիթով ուզում եմ ընդգծել հետեւյալը. Պակիստանը շարունակում է աջակցել Ադրբեջանին իր օրինական նպատակի՝ տարածքային ամբողջականության և անարդար օկուպացիայի դեմ նրա պայքարում։ Մենք կշարունակենք պաշտպանել Թուրքիայի տեսակետը «Հյուսիսային Կիպրոսի» վերաբերյալ։ Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Ադրբեջանին և Թուրքիային ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան Քաշմիրի խնդրին աջակցելու համար»,- ասել է Աշրաֆը։

Մեկնաբանելով պակիստանցի խոսնակի խոսքերը՝ հույն լրագրող, հունական City Times-ի Աթենքի բյուրոյի գլխավոր խմբագիր Փոլ Անտոնոպուլոսը նշել է, որ Հունաստանը, Հայաստանը և Հնդկաստանը պետք է ակտիվ և հրատապ գործեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր