Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

28 հուլ 2021 16:07

Հայաստանը պետք է հասկանա, որ հակառակ դեպքում կրկին դառը հետևանքներ կլինեն.Թուրքիայի խորհրդարանի ղեկավար

Հայաստանն առաջին անգամ չի անում սա, կարծում եմ, որ նա հեշտությամբ չի հանձնվի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, որն այցով Ադրբեջանում է:

Նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր ստորագրել։

«Հայաստանում անցկացվեցին ընտրություններ, հաղթեց Նիկոլ Փաշինյանը: Այսպիսով՝ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ պաշտպանում է զինադադարը: Չեմ կարծում, որ հայ ժողովուրդը նույնպես պատերազմ է ուզում, որոշակի շրջանակներ են կողմ հանդես գալիս դրան: Հայաստանը պետք է հասկանա, որ հակառակ դեպքում կրկին դառը հետևանքներ կլինեն»,– ասել է Շենթոփը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր