Կոտայքի մարզում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը          Ադրբեջանն արհեստական պատճառներ է փնտրում Խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու համար       Կեղծ լուրեր են շրջանառվում 2007 թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ դիվանագիտական խոսակցությունների վերաբերյալ    

29 հուլ 2021 12:11

Ադրբեջանը կանգ չի առնելու...Իսկ վախում ա Ադրբեջանը երկու բանից...

Մի տհաճ, բայց պարզ ճշմարտություն էլ ասեմ։ Ադրբեջանը կանգ չի առնելու նույնիսկ խաղաղ պայմանագիր կնքելուց հետո, նույնիսկ իր տարածքային ամբողջականությունը ու սահմանները մեր կողմից ճանաչելուց հետո, նույնիսկ իր համար մեր կոմունիկացիաները բացելուց հետո, նույնիսկ Արցախի դեօկուպացիայի մտքից հրաժարվելուց հետո։
Որովհետև միակ բանը, ինչ կարող ա կանգնացնել Ադրբեջանին, դա վախն ա։ Իսկ վախում ա Ադրբեջանը երկու բանից՝ պինդ թիկունքով ուժեղ հայկական բանակից և միջազգային ճնշումներից ու սանկցիաներից։
Երկու վախի պատճառն էլ նեյտրալիզացված են, հետևաբար չկա որևէ մոտիվացիա, ինչու Ադրբեջանը պետք ա կանգ առնի։
Ուզում եք ունենալ Հայաստան, էդ երկու վախի մոտիվատորները պետք ա վերականգնել, այլ տարբերակ չկա։
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր