Աղոթում եմ, որ օրհնվեն հայ ժողովրդի անվտանգության համար աշխատողների ջանքերը. Հռոմի պապ          Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ       Սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց    

29 հուլ 2021 15:07

Պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել «դելտա» շտամի դեմ. մասնագետներ

Այսօր առկա պատվաստանյութերը կարող են անարդյունավետ լինել կորոնավիրուսի նոր «դելտա» շտամի դեմ, քանի որ դրանով կարող են վարակվել պատվաստված մարդիկ։ Այս մասին ասել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների ղեկավար Ռոշել Վալենսկին, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի այդ շտամը կրողները կարող են լինել անգամ այն մարդիկ, ովքեր լրիվ են ստացել պատվաստանյութի չափաբաժինները։ Նման դեպքեր, նրա խոսքով, արդեն գրանցվել են։

Վալենսկին ավելացրել է, որ այս իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում։ Նա կոչ է արել պատվաստվել եւ չանտեսել անհատական պաշտպանության կանոնները։

«Պատվաստումը նախկինի պես կանխում է հիվանդության ծանր ընթացքը, հոսպիտալացումն ու մահը, անգամ «դելտա» շտամի դեպքում»,- հիշեցրել է մասնագետը։

Ընդ որում՝ ամերիկացի համաճարակաբանները մտահոգ են, որ կորոնավիրուսի նոր տարատեսակների ի հայտ գալու դեպքում պատվաստանյութերը կարող են անարդյունավետ դառնալ։ Նրանց խոսքով՝ մի քանի մուտացիաների պատճառով կարող է առաջ գալ շտամ, որը կտարածվի նախորդներից ավելի հեշտ։ Հավանաբար, վիրուսի այդ ձեւը կարող է շրջանցել պաշտպանությունը, որը ստեղծում են առկա պատվաստանյութերը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր