Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

04 օգոս 2021 16:20

Անտառային հրդեհների 8-րդ օրը Թուրքիայում

Թուրքիայում անտառային հրդեհների դեմ  պայքարը շարունակվում է։ Հուլիսի 28-ին սկսած ու արդեն երկրի 39 նահանգի բազմաթիվ շրջաններում տարածված հրդեհի 174 օջախից 161-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել։ Բայց դեռևս 5 նահանգներում մոլեգնող 13 օջախ շարունակում են անարգել այրվել ու տարածվել։

Մասնավորապես նշվում է, որ հրդեհը դեռ շարունակվում է Անթալիայի Մանավգաթ ու Գյունդողմուշ շրջաններում, Մուղլայի Մարմարիս, Միլաս, Քավաքլըդերե, Յըլանլը և Սեյդիքեմեր շրջաններում, Սպարտայի Էղիրդիր շրջանում, Դենիզլիի Թավաս և Գյունեյ շրջաններում, Այդընի Քարաջասու շրջանում։

Ներկա պահին այդ նահանգներում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 16 ջրցան ինքնաթիռ, 9 անօդաչու, 51 ուղղաթիռ, 1 անօդաչու ուղղաթիռ, 850 ջրցան մեքենա և 5․250 հոգանոց անձնակազմ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր