Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

05 օգոս 2021 10:44

Տեսանյութ.Թուրքիայում այրվում է Միլաս քաղաքի ջերմաէլեկտրակայանը,անձնակազմը տարհանվում է

 Անտառային հրդեհները դարձել են միջազգային մասշտաբի սպառնալիք՝ կորոնավիրուսային պանդեմիայի և ահաբեկչության հետ միասին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A Haber հեռուստաալիքի հետ զրույցում։


Նրա խոսքով՝ անտառային հրդեհների սպառնալիքին է բախվել ողջ աշխարհը․ անտառներ են այրվում ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Իտալիայում, աֆրիկյան երկրներում։ Նա իրավիճակը պայմանավորել է կլիմայական պայմաններով։


Էրդողանը նշել է, որ վերջին 8 օրում Թուրքիայում արձանագրվել է 187 անտառային հրդեհ, մեծ մասը հաջողվել է տեղայնացնել, հրդեհի 5 օջախ շարունակում է մոլեգնել, դրանց շիջման աշխատանքներին մասնակցում է 20 ինքնաթիռ և 51 ուղղաթիռ։
Թուրքիայի հարավ-արեւմուտքում անտառային հրդեհի պատճառով այրվում է Միլաս քաղաքի ջերմաէլեկտրակայանը: Միլաս քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ անձնակազմը տարհանվում է:


 Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է։ Հուլիսի 28-ին սկսած ու արդեն երկրի 39 նահանգի բազմաթիվ շրջաններում տարածված հրդեհի 174 օջախից 161-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել։ Բայց դեռևս 5 նահանգներում մոլեգնող 13 օջախ շարունակում են անարգել այրվել ու տարածվել։  Մասնավորապես, նշվում է, որ հրդեհը դեռ շարունակվում է Անթալիայի Մանավգաթ ու Գյունդողմուշ շրջաններում, Մուղլայի Մարմարիս, Միլաս, Քավաքլըդերե, Յըլանլը և Սեյդիքեմեր շրջաններում, Սպարտայի Էղիրդիր շրջանում, Դենիզլիի Թավաս և Գյունեյ շրջաններում, Այդընի Քարաջասու շրջանում։  Ներկա պահին այդ նահանգներում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 16 ջրցան ինքնաթիռ, 9 անօդաչու, 51 ուղղաթիռ, 1 անօդաչու ուղղաթիռ, 850 ջրցան մեքենա և 5․250 հոգանոց անձնակազմ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր