Ում կընտրեն քաղաքացիները, եթե առաջիկա կիրակի օրը ընտրություն լիներ. հարցում          Ադրբեջանի հետ չենք քննարկում ոչ ԼՂ հայերի, ոչ էլ Բաքվի հայերի վերադարձի հարցը       Իրանի ծովային շրջափակnւմը հակասում է Պարսից ծոցի երկրների շահերին և չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին    

05 օգոս 2021 13:53

Եթե ապրում եք գրավյալ Դոնբասում ու սիրում եք ՌԴ-ն, ապա ձեզ համար տեղ փնտրեք Ռուսաստանում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասը «երբեք չի լինի Ռուսաստանի տարածք»: Նրա հարցազրույցի մի հատվածը հրապարակել է «Դոմ» հեռուստաալիքը, գրում է Russia Today-ը:

«Կարծում եմ` եթե դուք այսօր ապրում եք ժամանակավորապես գրավված Դոնբասի տարածքում և կարծում եք, որ «մեր գործը ճիշտ է, պետք է դեպի Ռուսաստան գնանք, մենք ռուսներ ենք», ապա Դոնբասում ձեր մնալը մեծ սխալ է: Դա երբեք չի լինի ռուսական տարածք»,-հայտարարել է նախագահը:

Ուկրաինայի առաջնորդը Դոնբասի այն բնակիչներին, որոնք սիրում են Ռուսաստանը և ցանկանում են միանալ դրան, խորհուրդ է տվել «իրենց համար տեղ փնտրել Ռուսաստանում»: 

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ղրիմը «երբեք չի լինի Ռուսաստանի տարածք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր