Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել          Այս մարդը Հայաստանի պատմության մեջ ամենակոպիտ ընտրակեղծիքն է արել       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 15-ին    

06 օգոս 2021 14:17

Ադրբեջանը պատրաստում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» պլանը

Ադրբեջանում այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» կառուցման նախագիծ են պատրաստում: Այս մասին հայտնում է Minval.az-ը՝ հղում անելով երկրի ավտոճանապարհների վերանորոգման և շահագործման պետական գործակալության ղեկավարին:

Զուգահեռաբար ադրբեջանական կողմում ընթանում է Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ (Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ) ճանապարհահատվածի կառուցումը: Այն ճանապարհ կբացի դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Հաղորդվում է, որ ճանապարհի երկարությունը կկազմի 123,8 կմ և կազմված կլինի երթևեկության 4-6 գծից: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր