Ադրբեջանը մտադիր է 2 տարվա ընթացքում Արցախի օկուպացված տարածքներով ու Սյունիքով ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ճանապարհի առաջին 77 կմ-ն ունենալու է երթևեկելի 6 գոտի։
Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ ճանապարհը Գաջիգյաբուլ-Հորադիզ-Աղբենդ-Զանգեզուր (Սյունիքով անցնող հատվածը) մայրուղու մի կարևոր մասն է կազմում և կարևոր նշանակություն կունենա Ադրբեջանը Նախիջևանին կապելու հարցում։
Հիշեցնենք, որ օկուպացված Արցախում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հիմնարկեքի արարողությանը՝ վերոնշյալ ճանապարհի շինարարության մեկնարկին, մասնակցել է նաև Թուրքիայի նախագահը։