Ապրիլի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան իրանական հողը, և այն ոչ մի դեպքում չի փոխանցվի որևէ տեղ    

10 օգոս 2021 14:28

Տեսանյութ.Գոռգոռոցներ Ազգային ժողովում.ԱԺ-ում իրավիճակը լարվեց

ԱԺ-ում իրավիճակը լարվեց, երբ ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին, ում ընդդիմադիր խմբակցությունն առաջադրել է Տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Բադալյանը հայտարարեց, որ ներքին քաղաքականության անկայունությունը և ատելության մթնոլորտը, որը գեներացվում էր արտախորհրդարանական և խորհրդրանական ընդդիմության կողմից էապես նպաստում են ներդրումների անկմանը։
Այս խոսքի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը սկսեց տեղից գոռալ և հակադարձել Բադալյանին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց։ «Նկատողություն եմ հայտարարում պարոն Նազարյանին»,- ասաց ԱԺ նախագահը։ Լուսինե Բադալյանն էլ շարունակեց, թե իրենք որեւէ մեկին չեն բողոքում, որ տնտեսությունը կանգնել է։
«Լավ վերջացրեք, հասկացանք։ Էստեղ գոռալու տեղ չի։ Ձեր գործընկերոջը բացատրեք, ոնց է պետք վարվել ԱԺ նիստերի դահլիճում»,- ասաց Ալեն Սիմոնյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր