Անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Օդեսայում գտնվող ադրբեջանական SOCAR ընկերության օբյեկտներին          Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ       Ղրիմի վերադարձը և Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի լինի, որոշ բաներ երբեք չեն փոխվում    

10 օգոս 2021 15:45

Դատարանը որոշեց բերման ենթարկել ԱԺ նիստերին մասնակցող պատգամավոր Արմեն Գևորգյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց գործարար Սիլվա Համբարձումյանի գործով դատավարությունն ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի։

Դատական նիստում Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ նշելով, որ իր պաշտպանյալն այժմ 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր է և մասնակցում է օգոստոսի 2-ին մեկնարկած նստաշրջանին։

«Օբյեկտիվորեն նա դատական նիստին ներկայանալու հնարավորություն չունի»,– ասաց փաստաբանը` հավելելով, որ բացի այդ Գևորգյանը «Հայաստան» խմբակցության որոշմամբ առաջադրվելու է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, իսկ ԱԺ-ում ներկա պահին ընթանում է մշտական հանձնաժողովների նախագահների առաջադրման ու ընտրության գործընթացը։
Դատարանը, սակայն, Արմեն Գևորգյանի բացակայությունն անհարգելի համարեց, իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց դատավարական հարկադրանքի միջոց կիրառել Գևորգյանին դատական հաջորդ նիստին բերման ենթարկելու համար։ Ի պատասխան Գևորգյանի փաստաբանը հիշեցրեց, որ իր պաշտպանյալն այժմ պատգամավորական անձեռնմխելի կարգավիճակ ունի, և նրա նկատմամբ առանց ԱԺ-ի թույլտվության հարկադրանքի որևէ միջոց չի կարող կիրառվել։
«Եթե սա դառնա դատական պրակտիկա, ապա լուրջ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու մեխանիզմ կարող է դառնալ», - զգուշացրեց դատական նիստին ներկա երկրորդ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը` առաջարկելով տարանջատել ԱԺ–ի և դատարանի նիստերի օրերը։

Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հաջորդ դատական նիստին Արմեն Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար և որոշեց նախկին փոխվարչապետին հաջորդ նիստին բերման ենթարկել դատարան։

Իսկ դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 17-ը՝ ժամը 13։00-ին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր