Տեսանյութ. Ահա թե ինչին հասցրեց. Ալիևն օգտվեց «Վերելակային» դիվանագիտության փուլի փուչիկից, ինչն էլ ապահովեց 2020թ.–ի ռազմական գործողությունների համար կարեւորագույն մեկնարկային առավելությունը

«Իսկապես այդ ժամանակահատվածում առաջնագծում ունեցանք հրադադարի ռեժիմի խախտումների էական նվազում, մենք այդ փուլում ունեցանք մարդկային կորուստների, վիրավորման դեպքերի էական նվազում, ինչն առիթ տվեց ձեր ղեկավարներին խոսել, որ գործընթացը գնում է կառուցողական տեսանկյունից։ Ձեր ղեկավարը հայտարարեց, որ Ալիեւն այդ հանդիպումներում կիրթ եւ կառուցողական տպավորություն է թողել, բայց իրականում առաջնագծում լրիվ այլ բան էր տեղի ունենում։ Առաջնագծի այն հատվածներում, որտեղ մինչեւ այդ Ադրբեջանը հնարավորություն չուներ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, պաշտպանական համակարգեր, պաշտպանության հարձակման եւ հակահարձակման հնարավորություններ ստեղծել։ Նա օգտվեց դիվանագիտական այդ փուլի փուչիկից, եւ ստեղծեց իր համար անհրաժեշտ հնարավորությունները, ինչը նաեւ հետագայում՝ 2020թ.–ի ռազմական գորոծողությունների համար կարեւորագույն մեկնարկային առավելություն ապահովեց»,– հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։