Հուլիսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներին       Տեսանյութ․Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի    

12 օգոս 2021 16:22

Հակառակորդը փորձել է խախտել շփման գիծը, փորձը կանխվել է. հայկական կողմից կորուստներ չկան. ՊԲ

Օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արեւմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության բանակը։

Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան։

Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր