Ռուսաստանը Հայաստանին խնդրում է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ          Փաշինյանը սպառնաց, որ Սամվել Կարապետյանը բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից հեռանալ       Տեսանյութ.Մենք նոր ծրագիր ունենք, ՀՀ-ում անապահով ընտանիքները 0 դրամ են վճարելու էլեկտրականության և ջրի համար    

13 օգոս 2021 13:47

Ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար .Արցախի ՊԲ զինծառայողները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից։

«Ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար:

ՊԲ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում բացառապես ադրբեջանական սադրանքներին հակազդելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր էր կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Այդ փաստն արձանագրել են նաև ՌԴ խաղաղապահները։

Իսկ օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։ Հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր