Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. փաստեր. «Ժողովուրդ»          Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել, ինչ սպասել. «Ժողովուրդ»       Տեսանյութ.300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»    

17 օգոս 2021 10:28

Ունենք կանխված ադրբեջանական դիվերսիա և 2 հայ զինծառայողի կորուստ,իսկ Բաքուն պաշտոնապես չի հաստատում իր կորուստների մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պաշտոնական լրահոսը հուշում է, որ այսօր սահմանագծի առնվազն 3 ծանր ուղղություններում բավականին լարված է եղել։

Արդյունքում՝ Սև լճի ուղղությամբ (Սյունիք) ունենք կանխված ադրբեջանական դիվերսիա, իսկ Երասխի (Արարատ) և Կութի (Գեղարքունիք) ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով` 2 հայ զինծառայողի կորուստ։

ՀՀ ՊՆ փոխանցմամբ, զոհեր ունի նաև ադրբեջանական կողմը, ինչը Բաքուն պաշտոնապես չի հաստատում։
Անկանխատեսելի իրադարձությունները սահմանագծի տարբեր հատվածներում շարունակվում են։

Դիվանագիտական հարթությունում կողմերի՝ «տարբեր լեզուներով» խոսելը, ցավոք, սահմանային նոր զարգացումներ է ենթադրում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր