Զոհված ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր․ մարտի դաշտից շատ վիրավորների էր դուրս բերել

Վահան Թաթոսյանն ամուսնացած էր, ուներ տղա և աղջիկ։ Աղջիկն անչափահաս է, իսկ որդին վերջերս է վերադարձել ժամկետային ծառայությունից, նա նույնպես 44-օրյա պատերազմի մասնակից էր։ «Վահանը պատերազմի դաշտում շատ վիրավորների կյանք է փրկել, մարտի դաշտից դուրս բերել։ Վերջում էլ իր կյանքով պաշտպանեց հայրենիքը»,- նշեց համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք, որ նախօրեին՝ օգոստոսի 16-ին, ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի ուղղությամբ։ Դրա արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել 1975 թվականին ծնված ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը։ Իսկ ավելի ուշ՝ ժամը 18։10–ի սահմաններում, արդեն Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19–ամյա Արման Հովհաննեսի Հակոբյանը: Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի առնվազն երեք զոհ եւ վիրավոր: